Վազգեն ՊՈՂՈՍՅԱՆ
"Երեւանշին" ԲԲԸ գլխավոր տնօրեն,
տեխնիկական գիտությունների թեկնածու,
ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր,
Անանաիա Շիրակացու շքանշանակիր,
ՀՀ Շինարարների միության պատվավոր նախագահ:
Յուրաքանչյուր ազգ հարատևելու իր խորհուրդն ունի: Հայ ժողովրդի համար այդ խորհուրդը կառուցելն է, արարելը: Այն անջնջելի հետք է թողել մեր պատմության մեջ, և որքան հեռանում ես անցյալից, այնքան իմաստավորվում և բյուրեղանում է անցյալը ներկային կապող հավերժական շղթան:
"Երևանշին" ընկերությունն իր բազմամյա կենսագրությունը կերտել է` գալիքին ժառանգություն թողնելով իր վաստակը` կոթողներ, որոնք իրենց ժամանակի անմեկնելի վկաներն ու պատմությունն են:

Եվ պատահական չէ, որ "Երևանշին" կազմակերպության բազմամյա փորձն ու հմտությունը ներդրվեց հայ պետականության, ազգային մշակույթի խորհրդանիշ դարձած Երևանի Հանրապետության հրապարակի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի վերակառուցման, բարդ ու իրենց տեսակի մեջ եզակի բազմաթիվ այլ կառույցների, ինչպես նաև համայն հայության մերօրյա ամենամենամեծ հավատատեղիներից մեկի` Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման գործում, ընկերությանն արժանացնելով բարձրավարկ մրցանակների:
Մեր մասին խոսում են մեր կատարած հաճոյատեսք գործերը: Անտարակույս է, որ մեր ընկերությունը ՀՀ Քաղաքաշինության նախարարության, ճարտարապետների, Շինարարների միությունների, նախագծող ու կառուցող կազմակերպությունների հսկայական ներուժի հետ միասին ինքնապահանջ խստությամբ կիրականացնի բազմաթիվ ըղձալի ծրագրեր` զարդարելով Հայաստան աշխարհը ճարտարապետական նոր կառույցներով, որոնց ժամանակակից, հիմնարար լուծումները առավել հուսալի կդարձնեն մեր վաղվա օրը:
"Երևանշին" կազմակերպությունը վստահորեն շարունակում է իր երթը` ի փառս մեր արժանապատիվ շինարար ժողովրդի, հանուն մեր նորանկախ պետության ամրապնդման և զարգացման:
Վազգեն Պողոսյան
Վ . Պողոսյանին հանձնվել է " Հայաստանում երկրաշարժի 15- ամյակ "- ի հուշամեդալ ` 1988 թ . դեկտեմբերի 7- ի երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ փրկարարական և վերականգնողական շինարարական աշխատանքներում ակտիվ մասնակցության համար :
2003 թ .- ին GLOBAL- ի կողմից “ Երևանշին ” ընկերությանը տրվել է ISO 9001:2000 International Standard շենքերի և կառուցվածքների իրականացման միջազգային ստանդարտին համապատասխանող որակի վկայական:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2004 թ . Հրամանագրով` ընկերության գլխավոր տնօրեն Վ . Պողոսյանը պարգևատրվել է Անանիա Շիրակացու անվան մեդալով, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից "Շնորհակալագրով " ԼԻՆՍԻ հիմնադրամի շրջանակներում ծրագրային աշխատանքների հաջող ավարտման կապակցությամբ ):
|